երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Դոհայում շարունակում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները

Դոհայում շարունակում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հուլիսի 8-ին Դոհայում վերսկսել են անուղղակի բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պաղեստինյան մի աղբյուրի:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ խորհրդակցությունների մասնակիցները հիմնականում քննարկում են Գազայի հատվածում հրադադարի ապագա համաձայնագրի իրականացման մեխանիզմը, մասնավորապես՝ այն դրույթները, որոնք վերաբերում են պաղեստինյան անկլավից իսրայելական զորքերի դուրսբերմանը և մարդասիրական օգնության մատակարարման կազմակերպմանը:

Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը Դոհայում վերսկսել են բանակցային գործընթացն՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելուն և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմանը: Ինչպես հուլիսի 7-ին հայտնել են Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրները, խորհրդակցություններն ընթանում են դրական մթնոլորտում, սակայն դեռևս առաջընթաց չկա:

 

 

  • Կիսվել: