երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Դիարբեքիրի ավիաբազայում 2 պայթյուն է որոտացել

Դիարբեքիրի ավիաբազայում 2 պայթյուն է որոտացել

Մայիսի լույս 19-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում 20 րոպե ընդմիջումով 2 պայթյուն է որոտացել: Այս մասին Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է Ermenihaber.am-ը։

Սոյլուի հաղորդմամբ՝ միջադեպերի հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան: 

Թուրքական տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ պայթյունները տեղի են ունեցել ոչ թե ռազմաբազայի տարածքում, այլ դրա մերձակայքում: Պայթյունները զգացել են ռազմաբազային հարակից շրջաններում: Դրանց հետևանքով խուճապ է առաջացել տեցի բնակչության մոտ: 

Այս կապակցությամբ նաև հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ռազմաբազայի վրա հարձակման փորձերն իրականացվել են փոքր ԱԹՍ-ներով (անօդաչու թռչող սարք):

  • Կիսվել: