Դանիայի կողմից վերահսկողություն՝ Շվեդիայի հետ սահմանին
Կոպենհագենում տեղի ունեցած պայթյունից հետո, որի համար կասկածվում են Շվեդիայի երկու քաղաքացի, Դանիան ժամանակավոր վերահսկողություն է սահմանում Շվեդիայի հետ սահմանին, հայտարարել է Դանիայի արդարադատության նախարարությունը:
«Հարկային գրասենյակի հարևանությամբ որոտացած պայթյունը և Հերլևում կրկնակի սպանությունը երկու լուրջ հանցագործությունների օրինակ են, որոնք եկել են Շվեդիայի հետ սահմանից: Լուրջ հանցագործությունների սպառնալիքի դեմ պայքարելու համար, որի մեղավորները գալիս են Շվեդիայից, մենք ուժեղացնում ենք անվտանգության միջոցառումները և ժամանակավորապես մտցնում վերահսկողություն Շվեդիայի հետ սահմանին», -ասել է Դանիայի արդարադատության նախարար Նիք Հեքերուպը:
Նա նաև նշել է, որ հսկողությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 12-ին և կշարունակվի վեց ամիս: