ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Չնայած Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շանսեր կան, նման ելքի կոնկրետ նախադրյալներ դեռևս չեն ձևավորվել․ Պեսկով

Չնայած Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շանսեր կան, նման ելքի կոնկրետ նախադրյալներ դեռևս չեն ձևավորվել․ Պեսկով

Չնայած Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շանսեր կան, նման ելքի կոնկրետ նախադրյալներ դեռևս չեն ձևավորվել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, դրա մասին խոսելը դեռ վաղաժամ է», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին շրջանում հայտնվել են խաղաղության նոր նախաձեռնություններ Արևելյան տնտեսական ֆորումում նախագահի հայտարարություններից հետո:

«Ինչ-որ կոնկրետ նախադրյալներ, ցավոք, դեռ չկան: Աշխատանքը շարունակվում է, և շփումները շարունակվում են», - ընդգծել է նա:

Պեսկովը նշել է, որ նախկինի պես գոյություն ունի ամերիկացիների բարի կամքը, ովքեր պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը, նախկինի պես գոյություն ունի Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անցնելու կարգավորման խաղաղ ռեժիմի և նպատակներին հասնելու խաղաղ ռեժիմի, նախկինի պես անսասան է մնում Ռուսաստանի Դաշնության այն դիրքորոշումը, որն երկու տարի առաջ հնչեցրել էր Պուտինը ԱԳՆ-ում:

«Դա հիանալի գիտեն Կիևում, և այդ ամենը, անշուշտ, հիմք է տալիս ասելու, որ նման հավանականություն կա, այն չի կարելի բացառել, որ, ի վերջո, կհաջողվի դուրս գալ խաղաղ կարգավորման ռեժիմի», - եզրափակել է նա:

 

  • Կիսվել: