շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Չինաստանը խոստովանել է, որ օգոստոսի 6-ին արձակված իր հրթիռը պայթել է

Չինաստանը խոստովանել է, որ օգոստոսի 6-ին արձակված իր հրթիռը պայթել է

Չինաստանը խոստովանել է, որ օգոստոսի 6-ին 18 արբանյակներով տիեզերք արձակված իր Long March 6A հրթիռը պայթել է, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ տիեզերական հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չինական հրթիռը պայթել է՝ թողնելով ավելի քան 300 հետագծելի բեկորներ Երկրի ցածր ուղեծրում:

«Չինաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ և ուշադիր վերահսկում է ուղեծրային համապատասխան գոտիները և տվյալների վերլուծություն է իրականացնում,  Չինաստանը մեծ նշանակություն է տալիս տիեզերական աղբի դեմ պայքարին, նպաստում է տիեզերական միջավայրի պաշտպանությանը»,- մեջբերում է գործակալությունը Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը ստացվել է հրթիռի պայթյունի վերաբերյալ հարցին ի պատասխան։

Գործակալության տվյալներով՝ այս հրթիռի պայթյունը վերջին տասնամյակների ընթացքում դարձել է տիեզերական աղբի ամենամեծ աղբյուրներից մեկը։

  • Կիսվել: