Չինաստանում թայֆունի պատճառով 300,000 մարդ է տարհանվել
«Մատմո» թայֆունը հասել է Չինաստանի Գուանդուն նահանգ: Այս մասին տեղեկացնում է կենտրոնական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ Հայնան և Գուանդուն նահանգների իշխանությունները մոտ 300,000 բնակչի տարհանել են անվտանգ վայրեր։ Յոթ քաղաքների 30-ից ավելի շրջաններ հայտարարել են արտակարգ դրություն։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 150,000 մարդու տարհանման մասին:
Տեսանյութը՝ այստեղ:


