երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սալիվանի այցը Չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Սալիվանի այցը Չինաստան

Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան եւ կհանդիպի Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։

 

«Վան Իի հրավերով, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան՝ չին-ամերիկյան ռազմավարական հաղորդակցության նոր փուլ անցկացնելու համար»,- նշված է գերատեսչության ներկայացուցիչ Մաո Նինգի հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր Սալիվանի՝ Չինաստան նախատեսվող առաջին այցի մասին։ Բացի Վան Իի հետ հանդիպումից, Սալիվանը կհանդիպի «Չինաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»։

  • Կիսվել: