ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Չեչնիայի խորհրդարանը Կադիրովին շնորհել է «ժողովրդի հայր» կոչումը

Չեչնիայի խորհրդարանը Կադիրովին շնորհել է «ժողովրդի հայր» կոչումը

Չեչնիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել հանրապետական սահմանադրության փոփոխություններին, որոնց համաձայն, մասնավորապես, սահմանվում է Չեչնիայի ղեկավարի պաշտոնը չեչեներեն լեզվով՝ «Մեխք-Դա»։

Ինչպես նշում է svoboda.org-ը, բառացիորեն դա նշանակում է «երկրի հայր», սակայն օգտագործվում է «ժողովրդի հայր» իմաստով։

Չեչնիայի սահմանադրության փոփոխություններն առաջարկել է տեղի խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովը։

Ռամզան Կադիրովը Չեչնիայի ղեկավարն է 2007 թվականից։

  • Կիսվել: