ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում

Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրշեջ ինքնաթիռներ չեն ուղարկում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց:

Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական «Ենի Շաֆաք» թերթին:
 
«Թուրքիան, իհարկե, ընդունում է այլ երկրների առաջարկած օգնությունը: Ֆրանսիան նախ առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, բայց հետո չեղարկեց իր առաջարկը: Հունաստանը նախ ասաց, որ կուղարկի ինքնաթիռ, բաց հետո հրաժարվեց դրանից, քանի որ իրենց մոտ էլ հրդեհներ բռնկվեցին», - ասել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: