հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ մարտիկների

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի տասնյակ մարտիկների

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է տասնյակ մարտիկների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները Գազայի հատվածում:

«Ցամաքային գործողությունը շարունակվում է: Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ՀԱՄԱՍ - ի ահաբեկչական ենթակառուցվածքը»,-ասվում է Իսրայելի բանակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում՝ զրահատանկային և ինժեներական ստորաբաժանումների մասնակցությամբ:
«Գործողության ընթացքում զինծառայողները բախվել են  թունելից դուրս եկող ահաբեկչական խմբի հետ։  Ի պատասխան՝ արկեր են արձակվել ահաբեկիչների ուղղությամբ և ոչնչացվել», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: