հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հորդառատ անձրևները Չինաստանում հանգեցրել են ավելի քան 46 հազար մարդու տարհանման

Հորդառատ անձրևները Չինաստանում հանգեցրել են ավելի քան 46 հազար մարդու տարհանման

Չինաստանի մի շարք շրջաններում փրկարարներն ավելի քան 46 հազար մարդու են տարհանել հորդառատ անձրևների պատճառով: Այդ մասին հուլիսի 30-ին հաղորդել է EFE գործակալությունը։

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Սիչուանի և Գիրինի նահանգներում։

Գիրինի Վանցին գավառում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել են դպրոցների պարապմունքները, փակվել են գրասենյակները, սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։

Օդերևութաբանական ծառայությունները վտանգավորության բարձր մակարդակ են հայտարարել երկրի մի քանի նահանգներում սկսված տեղատարափների պատճառով։

EFE-ն հիշեցնում է, որ հունիսին Չինաստանում մոլեգնած թայֆունները հանգեցրել էին մի քանի տասնյակ մարդու զոհվելու։

 

 

  • Կիսվել: