ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի հրթիռային ստորաբաժանման հրամանատարի և իրանցի բարձրաստիճան գեներալի սպանության մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են, որ Իրանում ավիահարվածի ժամանակ սպանել են իրանցի բարձրաստիճան գեներալ Ջամշիդ Էշաղիին: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։
Նշվում է, որ իսրայելական բանակն Էշաղիին անվանել է «Իրանի նավթային շտաբի պետ»։
Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության՝ «նա զբաղեցրել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի բյուջեի և ֆինանսական գործերի բաժնի պետի պաշտոնը. ռազմական մարմին, որը համակարգում է կանոնավոր բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեությունը»։
ՑԱԽԱԼ-ը նաև պնդել է, որ նավթային շտաբը «ռեժիմի զինված ուժերի անբաժանելի մասն է, որը հնարավորուոժթյուն է տալիս նրանց շարունակել գործողությունները և ամրապնդել իրենց ռազմական հզորությունը նավթից ստացված եկամուտների միջոցով»։
Իր հերթին Times of Israel-ը հայտնել է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ Իրանի Քերմանշահ նահանգում հրթիռային ստորաբաժանման հրամանատար է սպանվել Իսրայելի ավիահարվածի հետևանքով:
«Տոնի ժամանակ մենք սպանեցինք Քերմանշահի տարածքում գտնվող բալիստիկ հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուկրամ Ազիմիին։ Ազիմին պատասխանատու էր Իսրայելի ուղղությամբ բազմաթիվ հրթիռների արձակման համար»,-նշել է նա։
Դեֆրինը նաև ասել է, որ ՑԱԽԱԼ-ը սպանել է նաև իրանական հրթիռային գումարտակի երեք հրամանատարների, «ովքեր ղեկավարել են Իսրայելի հրետակոծությունը»։


