կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բուլղարիայում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները

Բուլղարիայում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները

Բուլղարիայի Կրումովո ավիաբազայում մեկնարկել են բուլղարական և ամերիկյան ավիացիոն ստորաբաժանումների «Թրակիական ամառ - 2024» ամենամյա համատեղ զորավարժությունները՝ հայտնել են Բուլղարիայի պաշտպանության նախարարությունից։ 

Համատեղ մարզումները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը: Դրանց մասնակցում են Բուլղարիայի պաշտպանության նախարարության և նրա ենթակա կառույցների ուժերը, ռազմաօդային ուժերը, ԱՄՆ հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության ուժերը, Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ ստորաբաժանումները: 

««Թրակիական ամառ - 2024»-ի նպատակներն են երկրի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի և ՀՕՊ կազմավորումների անձնակազմերի, ինչպես նաև հատուկ ուժերի համատեղ գործողություններում և միջազգային զորավարժություններում համատեղելիության և օպերատիվ կարողությունների բարձրացումը»,- ասված է Բուլղարիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: