երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ԲՐԻԿՍ-ը տնտեսապես զգալիորեն գերազանցում է G7-ին. Պուտին

ԲՐԻԿՍ-ը տնտեսապես զգալիորեն գերազանցում է G7-ին. Պուտին

ԲՐԻԿՍ-ը տնտեսապես զգալիորեն գերազանցում է G7-ին, որի ընդհանուր ՀՆԱ-ն, ըստ 2025 թվականի տվյալների, փաստացի մեկ քառորդով ցածր է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։

Նա նշել է, որ ԲՐԻԿՍ-ի պետությունների միջև ազգային արժույթներով հաշվարկներն անշեղորեն աճում են։

Ըստ նրա, լիբերալ գլոբալիզացիան իրեն սպառել է, մինչդեռ ԲՐԻԿՍ-ը աճ է գրանցում։

Պուտինը հավելել է, որ ԲՐԻԿՍ-ը բազմաթիվ համախոհներ ունի գլոբալ Հարավի և Արևելքի երկրների շրջանում։

  • Կիսվել: