հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 14 զոհ կա

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 14 զոհ կա

Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Ժուիս դե Ֆորա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, իսկ 440-ը ստիպված է եղել լքել իրենց տները: Այս մասին հայտնել են քաղաքապետարանից, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն են հայտարարել։ Տարերքի հետևանքների վերացման համար ներգրավվել են դաշնային և պետական գերատեսչություններ։

 

  • Կիսվել: