Բոլոր կամուրջները կարող են վերկանգնվել, իսկ ԱՄՆ-ի հեղինակությունը՝ ոչ․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամերիկյան հարվածները վնասում են ԱՄՆ-ի հեղինակությանը և Վաշինգտոնին հաղթանակի չեն հասցնի։
«Քաղաքացիական թիրախների, մասնավորապես՝ անավարտ կամուրջներին հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։ Սա պարզապես ցույց է տալիս հուսահատ թշնամու պարտությունն ու բարոյական անկումը»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է. «Բոլոր կամուրջներն ու շենքերը կարող են վերականգնվել։ Սակայն ԱՄՆ-ի հեղինակությունը չի կարող վերականգնվել»։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Թեհրանին կնքել հրադադարի համաձայնագիր, նախքան Իրանի ենթակառուցվածքների լիակատար ոչնչացումը։


