երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ 

 Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։
 
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

  • Կիսվել: