ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Բելգիան կոռուպցիոն սկանդալի շրջանակում մեղադրանք է առաջադրել ԵԽ եւս մեկ պատգամավորի

Բելգիան կոռուպցիոն սկանդալի շրջանակում մեղադրանք է առաջադրել ԵԽ եւս մեկ պատգամավորի

Բելգիայի դատախազությունը կոռուպցիոն մեղադրանքներ է ներկայացրել Եվրախորհրդարանի եւս մեկ պատգամավորի՝ Մարկ Տարաբելլայի դեմ՝ Եվրախորհրդարանում ծագած սկանդալի շրջանակներում, գրում է բելգիական Le Soir օրաթերթը։

Բելգիացի սոցիալիստ Տարաբելլան ուրբաթ օրը ձերբակալվել է։

Ինչպես հայտնում է Le Soir-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազների հայտարարությունը, նա մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ հանցավոր կազմակերպությանն անդամակցելու համար։

Տարաբելլայի փաստաբան Մաքսիմ Տոլլերն ասել է, որ իր պաշտպանյալը Բելգիայի իշխանությունների կողմից անցկացված հարցաքննության ժամանակ հերքել է որեւէ ապօրինի գործողության իրականացումը:

«Կատարագեյթ» անվանումը ստացած սկանդալը ծագել է անցյալ տարվա դեկտեմբերին, երբ իշխանությունները մեղադրանք են առաջադրել Եվրախորհրդարանի հետ կապ ունեցող չորս անձանց՝ առ այն, որ Աշխարհի առաջնության հյուրընկալող Կատարը նրանց շռայլ կանխիկ գումար եւ նվերներ է տվել՝ որոշումների կայացման վրա ազդելու համար:

  • Կիսվել: