Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն անհասկանալի պատճառներով այս երկրի շքերթի անձնակազմերը չեն ժամանել․ Ալեքսանդր Վոլֆովիչ
Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք շքերթին, սակայն անհասկանալի պատճառներով այս երկրի շքերթի անձնակազմերը չեն ժամանել։ Այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինքը կամ ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյա Բելառուս չի այցելելու։ Փաշինյանն այսօր չի շնորհավորել նաեւ Լուկաշենկոյին՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ։