Բայրամովն ու Քլեվերլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլիի միջև։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը, դրա կարգավորման ներկա վիճակը և Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը։
Պետքարտուղար Ջեյմս Քլեվերլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի շարունակականությունն ու, այս առումով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կարգավորման օրակարգի շուրջ բանակցությունների շարունակությունը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխհետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։