Բայդենը ժամանել է Իսրայել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին։
Բայդենի ժամանումը հեռարձակվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի X սոցիալական ցանցի էջում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը Իսրայել կայցելի հոկտեմբերի 18-ին։ Իսրայել այցելելուց հետո, Բայդենը ծրագրում էր Ամմանում հանդիպել Հորդանանի թագավոր Աբդուլլա II-ի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի և Պաղեստինի ազգային վարչախմբի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, սակայն այցը Հորդանանի մայրաքաղաք չեղարկվել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումից հետո։
ԱՄՆ առաջնորդի ինքնաթիռը տեղական ժամանակով 10:50-ի սահմաններում վայրէջք է կատարել Իսրայելի օդանավակայանում։
Բայդենին օդանավակայանում դիմավորում են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իսահակ Հերցոգը։