Բայդենը ուշացել է APEC գագաթնաժողովի վերջին նիստից
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) պատվիրակությունների ղեկավարները Սան Ֆրանցիսկոյում գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման ժամանակ ստիպված են եղել սպասել Ամերիկայի նախագահ Ջո Բայդենին։
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, պատվիրակությունների ղեկավարների եզրափակիչ հանդիպման բոլոր մասնակիցները մի քանի րոպե նստել են սեղանի շուրջ՝ սպասելով Բայդենի ժամանմանը։
Արդյունքում՝ հանդիպումը սկսվել է նախատեսվածից կես ժամ ուշացումով։