Բայդենը ստորագրել է հրամանագիր՝ Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ստորագրել է հրամանագիր Ուկրաինային պաշտպանական ոլորտում աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին, հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ նա ասել է, որ նոր փաթեթի մեջ են մտնում Javelin հրթիռային համակարգերը, որոնք, Բայդենի խոսքով, ՛՛ունակ են խոցելու տանկերն ու զրահատեխնիկան՛՛:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ երկար ժամանակ կարող է շարունակվել: Նա վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու Կիևին: