Բայդենը Նեթանյահուին խնդրել է դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի և Եգիպտոսի սահմանի հատվածից. աղբյուր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտում է Axios-ը:
Բայդեը վերջինիս խնդրել է դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի և Եգիպտոսի սահմանի հատվածից՝ բանակցություններում առաջընթացի համար:
ԱՄՆ նախագահն ընդգծել է կրակի դադարեցման համաձայնագիրը շուտափույթ ավարտելու և պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը:
Բայդենը նաև ասել է, որ Իրանի և նրա աջակցությունը վայելող կազմակերպությունների սպառնալիքների դեմ Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կշարունակվի։