ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բայդենի խոսքերն ապացուցեցին, որ մարդու իրավունքներին և խաղաղությանն աջակցելու Վաշինգտոնի պնդումները կեղծ են. Ռայիսի

Բայդենի խոսքերն ապացուցեցին, որ մարդու իրավունքներին և խաղաղությանն աջակցելու Վաշինգտոնի պնդումները կեղծ են. Ռայիսի

Արձագանքելով ԱՄՆ-ի վերջին հակաիրանական հայտարարություններին, ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանում քաոսին, ահաբեկչությանը և անապահովությանն աջակցող ԱՄՆ նախագահի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ որ մարդու իրավունքներին և խաղաղությանն աջակցելու Վաշինգտոնի պնդումները կեղծ են, գրում է parstoday.com-ը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որ «հիացած է» Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ իրանցիների վերաբերմունքից։ Բայդենն ասել է. «Ցույցերն արթնացրել են մի բան, որը չի մարվի շատ, շատ երկար ժամանակ»։

Կիրակի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ տարածաշրջանում անկարգությունների ու խռովությունների մեծ մասի հետևում կանգնած է ԱՄՆ-ն, Էբրահիմ Ռայիսին հավելել է. «Պաղեստինում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությաուններին 70 տարի շարունակ ցուցաբերված աջակցությունն, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացիների կողմից երկու տասնամյակ հրահրված պատերազմը «մեծ Սատանայի» գորոծղությունների վառ օրինակներն են»:

Ռաիսին հայտարարել է, որ ամերիկացիները զայրացած են Իրանի ժողովրդի նորարար և ստեղծագործ շարժման համար, և ուրախանում են թերությունների, խնդիրների կամ անապահով իրավիճակի առկայությունից: Նա հավելել է, որ Իրանի գիտակից ժողովուրդը շատ լավ գիտի թշնամուն և այս անգամ նույնպես թույլ չի տա նրան ահսնել իր չար նպատակներին և ուժով ու արժանապատվությամբ կշարունակի աճի ու առաջընթացի ուղին։

ԻԻՀ նախագահն ասել է, որ հակառակորդը ձգտում է վերջին իրադարձությունների միջոցով հուսահատություն առաջացնել ժողովրդի մոտ և թշնամու դավադրությանը պետք է հակազդել՝ ժողովրդի խնդիրները լուծելու արդյունավետ միջոցներով։

  • Կիսվել: