Բայդենն ասել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է չթեժացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝ այդ ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ, որում վերջինս ասում է, թե Հայաստանի Հանրապետության նախագահն է զանգել իրեն և խնդրել, որպեսզի չթեժացնի ցեղասպանության հարցը:
«Խոսքը վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, 2010 կամ 2012 թվական, լավ չեմ հիշում: Նախագահը Սերժ Սարգսյանն է:
Ցեղասպանությունն ուրանալուց եք խոսում, հարգելի՛ հանրապետական ու դաշնակցական գործընկերներ, եթե ցեղասպանություն ուրացող եք ման գալիս, մա՛ն եկեք ձեր քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի դիմապատկերի մեջ կամ կուսակցական շարքերում»,- ասաց նա: