շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքվում ինքնահրկիզվել է փաստաբան Զաուր Մամեդովը

Բաքվում ինքնահրկիզվել է փաստաբան Զաուր Մամեդովը

Բաքվում ինքնահրկիզվել է փաստաբան Զաուր Մամեդովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաբանների ասոցիացիայի մոտ ինքնահրկիզմամբ ինքնասպանություն գործած Սալյան փաստաբանական գրասենյակի փաստաբան Մամեդովը Հաջիգաբուլ քաղաքի բնակիչ է։

36-ամյա (ծն. 1987թ.) Զ.Մամեդովն ամուսնացած չէր։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր, Զաուրն ուներ 2 եղբայր և մեկ քույր։

«Երեկ հայրս հեռախոսով խոսեց նրա հետ։ Հայրս ասաց՝ արի միասին անցկացնենք տոնը։ Զաուրը պատասխանեց, որ վաղը կգա, ոչ թե այսօր (դեկտեմբերի 31): Այսինքն՝ մենք նրան այսօր էինք սպասում։ Այսօր լսեցինք, որ ինքնասպանություն է գործել։ Նա ոչ մի խնդիր չի ունեցել»,- ասել է ինքնասպան եղած Մամեդովի եղբայրը։

Մահացածի եղբայրը հայտարարել է նաև, որ նա ինքնասպանության պատճառ չի ունեցել, «ոչ պարտք ուներ, ոչ սիրելի կին»։

  • Կիսվել: