շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բանգլադեշի նախկին վարչապետին սպանության առնչությամբ մեղադրանք է առաջադրվել

Բանգլադեշի նախկին վարչապետին սպանության առնչությամբ մեղադրանք է առաջադրվել

Բանգլադեշի իշխանությունները նախկին վարչապետ Շեյխ Հասինային և այլ պաշտոնյաների մեղադրանք են առաջադրել՝ հուլիսին ուսանողների բողոքի ցույցերի ժամանակ մթերային խանութի սեփականատիրոջ սպանության առնչությամբ, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ ոմն Ս.Մ. Ամիր Համզա, որը ներկայանում է իբրև մթերային խանութի սեփականատեր Աբու Սաիդի «բարի կամեցող», երեքշաբթի հայց է ներկայացրել Դաքայի քաղաքապետության Ռաջեշ Չոուդհուրիի դատարան:

Համզան հայտնել է, որ Սաիդը սպանվել է հուլիսի 19-ին ուսանողական ապստամբության ժամանակ տեղի ունեցած բախումների ընթացքում, և որ ինքը հայց է ներկայացրել դատարան, քանի որ Սաիդի ընտանիքը չի դիմել արդարադատությանը:

Օգոստոսի 5-ին հրաժարական տված և երկիրը լքած Հասինան վեց այլ անձանց՝ նրանց թվում՝ ներքին գործերի նախկին նախարար Ասադուզաման Խանի, այն ժամանակ իշխող «Ժողովրդական լիգա» կուսակցության գլխավոր քարտուղար Օբայդուլ Քադերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնդրագրում նշվում է որպես կասկածյալ::

 

  • Կիսվել: