Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով
Մանամայում ԱՄՆ դեսպանատունը Բահրեյնում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել՝ Իրանի և Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
«Բահրեյնում գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ հաշվի առնելով Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից զինված հարձակումների աճող սպառնալիքը և տարածաշրջանում ԱՄՆ օբյեկտների վրա Իրանի հարձակումների փորձերը»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանատունը նախազգուշացրել է չվերթների հնարավոր չեղարկումների, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության խափանումների մասին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդաշատ վայրերից, հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին, իսկ օդային հարձակման դեպքում հեռու մնալ պատուհաններից և ապակե դռներից։ Միևնույն ժամանակ դեսպանատունը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
Նոյեմբերի 15-ին Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանի հարձակման ընթացքում որսացել և ոչնչացրել են մի քանի օդային թիրախ։ Նույն օրը Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հայտնել էին, որ հարվածել են Բահրեյնի Էր-Ռիֆաա ուղղաթիռային բազայում տեղակայված ԱՄՆ ռադիոտեղորոշիչ կայանին։



