չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Բաղդադում Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել

Բաղդադում Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել

Բաղդադի ամենաբանուկ փողոցներից մեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով հսկայական պաստառ է փակցվել, որն ակտիվ քննարկումներ է առաջացրել իրաքյան հասարակության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Մենք սատարում ենք Ռուսաստանին» և «Նախագահի ընկերներ» մակագրություններով պաստառը հինգշաբթի գիշեր անհայտ անձանց կողմից փակցվել է Կարադայի մետրոպոլիայի տարածքում։

Կեսօրին հատուկջոկատայիններն ապամոնտաժել են պաստառը, սակայն մինչ այդ շատերն արդեն հասցրել էին լուսանկարել այն ու տեղադրել սոցիալական ցանցերում։

Իրաքի կառավարությունը այս կապակցությամբ հայտարարություն չի արել։

  • Կիսվել: