Բաղդադում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել
Բաղդադում կատաղի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, տեղեկացնում է Sky News Arabia-ն:
Ցույցը ցրելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և մարտական փամփուշտներ է արձակել:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 3-5 հոգի: Իրաքի բազմաթիվ շրջաններում ինտերնետ կապը կրկին անջատել են:
Հիշեցնենք, որ ցուցարարները հոկտեմբերի սկզբից պահանջում են գործող իշխանության հրաժարականը: