շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանցի ոստիկանը ոստիկանության բաժանմունքում սպանել է կնոջը

Ադրբեջանցի ոստիկանը ոստիկանության բաժանմունքում սպանել է կնոջը

Ադրբեջանցի ոստիկանը Բաքվի ոստիկանության բաժանմունքներից մեկում սպանել է կնոջը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

26-ամյա կինն այսօր առավոտյան գնացել է Բաքվի` Նիզամիի շրջանի ոստիկանության բաժանմունք` ցանկանալով բողոք ներկայացնել ամուսնու կողմից շարունակական խոշտանգումների հետ կապված:

Նրա ամուսինը` Իսմայիլ Մամեդովը, իմանալով այդ մասին, ժամանել է ոստիկանություն և վեց անգամ կրակել կնոջ ուղղությամբ: Կինը տեղում մահացել է, ամուսինը հանձնվել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: