երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այժմ Պակիստանի և Աֆղանստանի միջև «բաց պшտերազմ» է. Պակիստանի պաշտպանության նախարար

Այժմ Պակիստանի և Աֆղանստանի միջև «բաց պшտերազմ» է. Պակիստանի պաշտպանության նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Աֆղանստանին և Պակիստանին իրենց տարաձայնությունները լուծել երկխոսության և բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների միջոցով՝ միաժամանակ ընդգծելով սուրբ Ռամադանի ամսվա կարևորությունը որպես ինքնազսպման և իսլամական համերաշխության ժամանակաշրջան։

X-ում կատարված գրառմամբ Արաղչին հաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։

Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ նպաստելու Քաբուլի և Իսլամաբադի միջև կառուցողական երկխոսությանը։

Հիշեցնենք, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլին և մի քանի աֆղանական քաղաքների։

Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Թալիբանը Աֆղանստանը վերածել է Հնդկաստանի գաղութի, հավաքել ահաբեկիչներին Աֆղանստանում և սկսել ահաբեկչությունը։ Հիմա բաց պատերազմ է սկսվել։

  • Կիսվել: