Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ դարձանք. Ալիևը՝ Ուզբեկստանի մասին
Ադրբեջանն ու Ուզբեկստանն այսօր պաշտոնապես դաշնակիցներ դարձան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այսօր մենք պաշտոնապես դաշնակիցներ դարձանք։ Դաշնակիցային հարաբերությունների մասին պայմանագիրը միջազգային ամենաբարձր փաստաթուղթն է, որը կարող են ստորագրել երկու երկրներ։ Սա կարևորագույն արտաքին քաղաքական քայլ է, որը կորոշի մեր հարաբերությունները և, մեծ հաշվով՝ նաև տարածաշրջանային քաղաքականությունը հետագա բոլոր տարիների համար»,-նշել է Ադրբեջանի նախագահը: