երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի.Սթոլթենբերգ

Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի.Սթոլթենբերգ

«ՆԱՏՕ-ն իր արևելյան սահմաններում ռազմական ուժերի լայնամասշտաբ տեղակայման պլաններ է մշակում՝ կապված Ռուսաստանի աճող ռազմական ակտիվության հետ»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում։

Սթոլթենբերգ խոսքով՝ ՆԱՏՕ-ն «հիմնարար վերափոխման» ճանապարհին է, որը տեղի է ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով։

«Այս պատերազմում հաղթանակը մարտի դաշտում կլինի։Արևելյան թևում արդեն տեղակայված է մոտ 40.000 զինծառայող, ինչը մոտ տասն անգամ ավելի է քան  մի քանի ամիս առաջ…Վերջնական որոշումը, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի խմբավորումը տարածաշրջանում, նախատեսվում է հաստատել այս տարվա հունիսին Մադրիդում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում։ Զենքի մատակարարումը կիրականացվի՝ հաշվի առնելով Ուկրաինայի կարիքները»,- գրել է նա։

 

  • Կիսվել: