Այս հանդիպումը կնպաստի նոր ուղղություններով Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության ընդլայնմանը. Հաջիզադե
Թուրքիայի և Պակիստանի հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության, պատմական և մշակութային կապերի, մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով տեղական ԶԼՄ-ների հարցերին՝ կապված Աստանայում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ և բազմակողմ հանդիպումների հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
՛՛Նման ամուր հիմքերի վրա հիմնված մեր միջպետական հարաբերությունները բնութագրվում են կայուն և համապարփակ զարգացմամբ, տարբեր ոլորտներում սերտ համագործակցությամբ, համատեղ գործունեությամբ և միջազգային մակարդակով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում աջակցությամբ՛՛,-նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ Աստանայում առաջնորդների մակարդակով այդ հանդիպումը կնպաստի երեք երկրների միջև հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմանը, առաջնորդների ղեկավարությամբ եռակողմ համագործակցության հարթակի ամրապնդմանը և կանոնավոր կազմակերպմանը, նոր ուղղություններով Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա ռազմավարական գործընկերության ընդլայնմանը: