«Այդպես կարող են վարվել ահաբեկչական գազանները»․Զախարովան՝ ամանորյա գիշերը Դոնեցկի գնդակոծվելու մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից՝ Դոնեցկի՝ Ամանորի գիշերվա գնդակոծությունը:
Հիշեցնենք, ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, կրակը կրկին ուղղվել է քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ։
«Այդպես կարող են վարվել ահաբեկչական գազանները», - ընդգծել է Զախարովան:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի հաղորդմամբ՝ գնդակոծության հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել՝ 13-ը։