Այցը Չինաստան մեր երկրի ապագան է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից առաջ կայցելի Չինաստան, տեղեկացնում է ԲելՏա-ն:
Նշվում է, որ Լուկաշենկոն ընդգծել է Չինաստան կատարելիք այցի կարևորությունը երկրի զարգացման համար:
«Միջազգային այցեր, այց Չինաստան․սրանք այնպիսի այցելություններ են, որոնցից չես կարող հրաժարվել, որովհետև սա է մեր պետության ապագան։ Ի՞նչ է Սի Ցզինպինի հետ հանդիպումը և այցը Չինաստան. դա է մեր երկրի ապագան։ Չինաստանի հետ համագործակցությունը մեծ գործ է»,-ասել է նա: