Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում հաղթել է Սեբաստիան Կուրցի գլխավորած կուսակցությունը
Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում 37,5 տոկոս ձայներով հաղթել է պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցությունը՝ իր նախագահ Սեբաստյան Կուրցի գլխավորությամ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 21,2 տոկոսով, երրորդ տեղում է Ավստրիական աջ ազատության կուսակցությունը՝ 16,2 տոկոսով, չորրորդը «Կանաչներն» են՝ 13,8 տոկոսով, 5-րդ տեղում՝ «Նոր Ավստրիա» լիբերալ կուսակցությունը՝ 8,1 տոկոսով:
Մնացյալ քաղաքական շարժումները չեն կարողացել հաղթահարել խորհրդարան անցնելու 4-տոկոսանոց շեմը: