ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Ավստրալիայի կառավարությունը մոտ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլա տենդի բռնկման դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար: Այս մասին ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարության մեջ։

Ինչպես նշված է փաստաթղթում, միջոցները կուղարկվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի միջոցով: Նախարարն ընդգծել է, որ ֆինանսավորումը թույլ կտա ապահովել դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարումները, աջակցել սանիտարական ծառայությունների մատուցմանը, հիվանդության տարածման մոնիթորինգին և տեղական առողջապահական համակարգերի ամրապնդմանը։

Վոնգի խոսքով՝ ախտորոշման սահմանափակ հասանելիությունն առայժմ թույլ չի տալիս լրիվ չափով գնահատել վարակի տարածման մասշտաբները: «Մենք աջակցոթյուն ենք ցույց տալիս բժշկական ծառայություններին և տեղական  համայնքներին, որոնք գտնվում են բռնկման դեմ պայքարի առաջնագծում՝ կանխելու համար էբոլա վիրուսի հետագա տարածումը», - հայտարարել է նա՝ նաև ընդգծելով, որ Ավստրալիայի կառավարությունը կշարունակի աջակցել վիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը Համաճարակներին պատրաստվածության ապահովման բնագավառում նորարարությունների կոալիցիայի (CEPI) միջոցով։

Էբոլայի նոր բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրի նահանգում: Կոնգոյի առողջապահության նախարարության տվյալներով՝ էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը հասել է 60-ի, հաստատված հիվանդացածներինը՝  344-ի: Էբոլայով ախտահարվածներ են հայտնաբերվել են նաև Իտուրիին սահմանակից Ուգանդայում:

 

 

  • Կիսվել: