Ավելի քան 700 անօրինական ներգաղթյալներ Մեծ Բրիտանիա են հասել օգոստոսի 11-ին
Ավելի քան 700 անօրինական միգրանտներ օգոստոսի 11-ին անցել են Լա Մանշը և հասել Մեծ Բրիտանիայի ափեր։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության ՆԳՆ-ին։
Ըստ հրապարակման՝ սա լեյբորիստների կառավարության՝ հուլիսի 5-ից իշխանության գալուց ի վեր մեկ օրում երկիր ժամանած ամենաբարձր թիվն է, իսկ տարեսկզբից՝ երրորդը։
Ընդհանուր առմամբ, բրիտանացի սահմանապահները նկատել են 11 նավ, որոնցում եղել է 703 անօրինական ներգաղթյալ։ Բացի այդ, ևս 50 մարդ, ովքեր գտնվում էին նավի վրա, փրկվել և տեղափոխվել են Ֆրանսիա։ Միջադեպի ժամանակ երկու մարդ է մահացել։ Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։
Տարեսկզբից Մեծ Բրիտանիա ժամանած անօրինական միգրանտների ընդհանուր թիվը հասել է 18342-ի, ինչը 13%-ով ավելի է, քան նախորդ տարի, բայց 3%-ով պակաս, քան 2022թ.։ Այս տարվա հակառեկորդը սահմանվել է հունիսի 18-ին, երբ մեկ օրում 882 մարդ ապօրինի հատել է Լա Մանշը։