չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Աթենքում Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի ու վարչապետի հետ. ինչ են քննարկել

Աթենքում Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի ու վարչապետի հետ. ինչ են քննարկել

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ ի ու Հունաստանի նախագահի հետ, գրում է ermenihaber.am-ը: 

Էրդողանը Հունաստանում մասնակցելու է թուրք-հունական ռազմավարական խորհրդի նիստին։

Էրդողանի հետ Հունաստան են մեկնել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, նախագահի աշխատակազմի հանրայի կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։

Նախքան առանձին հանդիպումները պաշտոնյաները ողջույնի արարողության ժամանակ փոխանակվելով մի շարք խոսքերով ու դիտարկումներով։

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ մտքերի փոխանակման ժամանակ, Էրդողանը նշել է․ «Կարծում եմ, որ մեր 5-րդ Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստը ելակետ կլինի որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերություններչում նոր դարաշրջան կբացվի»:

Ըստ Էրդողանի՝ իրենց նպատակն է Թուրքիայի և Հունաստանի միջև առևտրի ծավալը 5,5 միլիարդ դոլարից հասցնել 10 միլիարդ դոլարի։ Իր հերթին Հունաստանի նախագահը նկատել է տվել․

«Այս տարի մեր երկրներում ապրած ողբերգությունները ցույց են տվել, որ դժվարին պայմաններում համերաշխության և աջակցության զգացումը երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր հատկանիշ է»:

Նա ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը հիմք է ստեղծում երկկողմ հարաբերություններում համագործակցության խորացման, լարվածությունը վերացնող մթնոլորտի և փոխադարձ քաղաքական կամքի ձևավորման համար։

Էրդողանը նաև հանդիպում է ունեցել Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Սպասվում է, որ առանձին հանդիպումներից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Միցոտակիսի ու Էրդողանի հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել հունական City Times պորտալը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Կովկասում:

Այս համատեքստում Հունաստանի վարչապետը նշել է պետությունների տարածքային ամբողջականության հարգման և խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը։

Նա հիշեցրել է Կիպրոսի հարցում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները:

«Մեզ համար այլ լուծում չկա, քան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն է։ Երկխոսությունը պետք է շարունակվի այնտեղից, որտեղ այն դադարել է 2017 թվականին»,- հավելել է Միցոտակիսը:

  • Կիսվել: