Աստանայում մեկնարկել է Պուտին–Էրդողան հանդիպումը
Աստանայում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցություններ են սկսվել Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Էրդողանն հանդիպմանը նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ զբոսաշրջության ոլորտում։
Ինչպես հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ և կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։