երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Աշխարհում միակ երկիրը, որը մշտապես ռшզմական գործnղություններ է վարում, ԱՄՆ-ն է. Լուկաշենկո

Աշխարհում միակ երկիրը, որը մշտապես ռшզմական գործnղություններ է վարում, ԱՄՆ-ն է. Լուկաշենկո

Աշխարհում միակ երկիրը, որը մշտապես ռազմական գործողություններ է վարում, Միացյալ Նահանգներն են։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռազմական բուհերի շրջանավարտներին և բարձրագույն սպայական կազմին պատվելու արարողության ժամանակ ելույթ ունենալիս Լուկաշենկոն նշել է, որ ամենահզոր և արդյունավետ է դառնում այն բանակը, որը պատերազմում է։ Սակայն Բելառուսի համար զինված ուժերի կատարելագործման նման եղանակն անընդունելի է, պարզաբանել է հանրապետության առաջնորդը։

«Մենք աշխարհում ունենք մեկ երկիր, որը մշտապես պատերազմում է, դա ԱՄՆ-ն է։ Մեզ դա պետք չէ, մեզ դա հարմար չէ։ Այդ պատճառով եկեք օգտագործենք այն փորձը, որը կա։ Սա առաջին հերթին վերաբերում է ձեզ՝ սպաներիդ և գեներալներիդ»,- ասել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: