Աշխարհի տարբեր ղեկավարներ դատապարտել են Գազայի հիվանդանոցի պայթյունը, Իրանը սուգ է հայտարարել
Թուրքիայի ամբողջ տարածքով Իսրայելի դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի դուրս եկած հարյուրհազարավոր քաղաքացիներ կոչ են անում բացել մարդասիրական ճանապարհ դեպի Գազա եւ դադարեցնել Իսրայելի հարձակումները խաղաղ բնակչության դեմ։
Գազայի հատվածում հիվանդանոցի ռմբակոծությունից հետո Անկարայում բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են գրոհով գրավել Իսրայելի դեսպանատունը։ Թուրքիայի անվտանգության ուժերը մեծ դժվարությամբ են կարողանում զսպել քաղաքացիներին։