Աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը կվնասի տարածաշրջանի անվտանգությանը. Իրանի պաշտպանության նախարարը՝ Թուրքիայի դեսպանին
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. -Մենք խորապես հավատում ենք, որ տարածաշրջանում պատմական և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը վնասակար և կործանարար կլինի տարածաշրջանի անվտանգության համար, գրում է parstoday.ir-ը:
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քերլանգիչի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումն է, ընդգծել է, -«Պետք է հարգել տարածաշրջանի երկրների քաղաքական ինքնիշխանությունը և անշուշտ Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը կարող է օգտակար և արդյունավետ լինել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում և անջատողական գործողությունների դեմ պայքարում»։
Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ բրիգադի գեներալ Աշտիանին ասել է.-«Կայունությունն ու անվտանգությունը մեր հարակից տարածաշրջաններում, ինչպիսիք են Արևմտյան Ասիայի տարածաշրջանը (Մերձավոր Արևելքը), Կենտրոնական Ասիան և Կովկասը, հիմնարար նշանակություն ունեն երկու երկրների՝ Իրանի և Թուրքիայի համար, և փորձը ցույց է տվել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ու խորհրդակցությունը կարող են հանգեցնել տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության հաստատման»։
Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների մասին ասել է,-«Անշուշտ, Սիոնիստական ռեժիմը Գազայում չի հասնի իր նպատակներից որևէ մեկին, իսկ մանկասպան Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի և արևմտյան երկրների միջամտությունն ու աջակցությունը ավելի են բարդացրել տարածաշրջանի անվտանգային պայմանները»։
Նշելով,որ Պաղեստինի մարտիկների և Դիմադրության գործողությունները բխում են նրանց սեփական հնարավորություններից և դիմադրության ոգուց և արտացոլում են նրանց մի քանի տասնամյակների պատժամիջոցներն ու նվաստացումը, Իրանի պաշտպանության նախարարը հավելել է,- «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը, որպես պաղեստինյան միանգամայն հաջող գործողություն, իր մեծ ձեռքբերումներով, լավապես բացահայտեց Սիոնիստական ռեժիմի հզորության սին լինելը»։