Աշխաբադում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Աշխաբադում կայացած ՏՀԶԿ 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է Irna գործակալությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Սոչիում ստորագրված հռչակագիրը, որն ընդունվել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում: Անդրադարձ է կատարվել նաև եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև "3+3"ձևաչափով համագործակցության կարևորությանը:
Սոչիում նոյեմբերի 26-ին կայացել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: