շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արեւմուտքը համաձայնվեց չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Ռոհանի

Արեւմուտքը համաձայնվեց չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Ռոհանի

Վիեննայի բանակցություններում Արեւմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մեկնաբանել Է Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների ընթացքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանավորվածություն Է ձեռք բերվել համաձայնագի հիմնական կետերի շուրջը,- մեջբերում Է նախագահի խոսքը Fars գործակալությունը:- Արեւմուտքի նեկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման եւ ապահովագրման, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»: Նախօրյակին Իանի նախագահն ասել Է, որ Վիեննայում բանակցություննարը կավարտվեն Իրանի հաղթանակով: Մայիսի 19-ին Վիեննայում ավարտվել Է Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) պատվիրակությունների նիստն իրանական միջուկային ծրագրի շուրջը: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին լավ առաջընթաց Է նշել բանակցությունների վերջին երկու շաբաթվա ադյունքներով:

Վիեննայում ապրիլի սկզբից տեղի են ունենում Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) նիստերը, ինչպես նաեւ աշխատանք Է տարվում փջորձագետների մակարդակով երեք աշխատանքային խմբերի կազմով՝ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք) եւ Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները կոնսուլտացիաներեն անցկացնում նաեւ ԱՄՆ-ի պատվիրակության հետ: Իրանի ներկայացուցիչների հետ ամերիկացի հանձնակատարների ուղղակի բանակցությություններ Վիեննայում չեն վարվում:

Բանակցությունների մասնակիցները նշում են կայուն առաջընթացն աշխատանքում: Փորձագետները նաեւշարունակում են աշխատանքն ապագա համաձայնագրի տեքստի վրա: Բոլոր պատվիրակությունները տրամադրված են ջանքեր գործադրելու մայիսի վերջին բանակցություններն ավարտելու համար:

  • Կիսվել: