ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Անդրադառնալով միջուկային բանակցությունների նոր փուլում համաձայնագրի նախագծի մշակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Արևմտյան երկրները խուսափեցին վերադառնալ ՀԳՀԾ-ին», գրում է parstoday.ir-ն:

Դամղան քաղաքում իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարելիցին նվիրված երթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, Նասեր Քանանին հայտարարել է. «Միջուկային բանակցությունների նոր փուլում բանակցողն անազնվություն ցուցաբերեց»:

Նա հավելել է. «Չնայած համաձայնագիրը բերված էր վերջանական տեսքի, սակայն եվրոպացիները գնացին այլ ճանապարհով»:

Նշելով, որ այդ ընթացքում ամերիկացիները գնացել են իրենց պարտավորություններին հակառակ, Նասեր Քանանին հավելել է. «Նույն գործընթացը տեղի է ունեցել նաև ՀԳՀԾ-ի շրջանակում, քանի որ նրանք խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները»:

 

  • Կիսվել: