Արևմտյան երկրներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ նախագահի օգնական
Արևմտյան երկրներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել Կալինինգրադի մարզը՝ բարդացնելով մարզի տարանցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի հիմնական տարածքի հետ։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահի օգնական և ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Արևմտյան երկրները հնարավորինս դժվարացնում են բեռների և ուղևորների տարանցումը Կալինինգրադ: Անհրաժեշտ ապրանքների 80 տոկոսի տեղափոխումը մարզ փաստացի սահմանափակ է։ Ստեղծված պայմաններում Ռուսաստանի իշխանությունները ստիպված են շտապ վերակողմնորոշվել Կալինինգրադի մարզը մատակարարող ծովային երթուղիների հարցում»: